
Caucasus Travel-ի առաքելությունն է առաջարկել լավագույն արժեք ունեցող ներգնա տուրեր՝ բարձրորակ մասնագիտական ծառայություններով Հայաստանում և Կովկասում։ Մենք մշտապես փնտրում ենք նոր փորձառություններ մեր հաճախորդների համար՝ կատարելագործելով մեր խմբային տուրերը և ստեղծելով անհատական տուրեր՝ հատուկ կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան։
Մասնագիտանալով մշակութային, պատմական և արկածային տուրերում թե՛ խմբերի, թե՛ անհատների համար՝ մենք առաջարկում ենք բարձր անհատականացված ամբողջական սպասարկում՝ հոգ տանելով ամենափոքր մանրուքների մասին, որպեսզի ձեր հանգիստն անմոռանալի լինի։
Մեր անձնակազմի ոգևորությունն ու պրոֆեսիոնալիզմը ձեզ հնարավորություն կտան մտերմորեն ծանոթանալու Հայաստանի երկրին, կենսակերպին ու մարդկանց, զգալու ավանդական հայկական ջերմությունն ու հյուրընկալությունը՝ այս ամենը համադրված որակի անթերի բարձր միջազգային չափանիշների հետ։
Մենք սիրահարված ենք մեր երկրին, նրա շնչառությունը կտրող բնապատկերներին, հարուստ մշակույթին ու պատմությանը, ինչն էլ ավելի է ոգևորում մեզ մեր առաքելության հարցում և օգնում հասնել աննախադեպ հաջողության՝ Հայաստանի հոյակապ գանձերը ողջ աշխարհին բացահայտելու գործում։